Унан Погосян, начальник полиции РА

«« Ժամանակ »-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: Մեզ հետ զրույցում ինքը, Բաբայանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել եւ այդ մասին խոսել չի կարող:

Մեր տեղեկություններով, փոփոխությունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի փոխարեն:

Պողոսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ:

Մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու ս.

Առաջարկ ստացել եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում », — գրում է թերթը:

Յութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *