Փաշինյանի կողմից վերին աստիճանի տեղին, արժանապատվորեն ասվեց. իսկ Լուկաշենկոյին ես ցավակցում եմ. Լարիսա Ալավերդյան

ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկիր իրավունք և հիմքեր չունի հավակնելու գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Այս մասին ասյօր՝ նույեմբերի 17-ին, լրգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

«ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարի պետք է լինի մեկ երկիր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կարող էին տարբեր դեպքեր տեղի ունենալ` Յուրի Խաչատուրովը կարող էր այդ պաշտոնից հեռանալ ուրիշ պատճառներով: Հայաստանը պետք է ամբողջ իր քաղաքական դաշտով հստակ պահանջի ՀԱՊԿ-ից ենթարկվել իրենց իսկ կանոնադրության նորմերին»,- ասաց նա:

 

 

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ բնական է, որ նման տոնով եւ ոճով Նիկոլ Փաշինյանը Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին․ «Փաշինյանի կողմից վերին աստիճանի տեղին, արժանապատվորեն ասվեց, որ պետք է պատասխաններ պահանջվեն, որովհետև, եթե դու գործընկեր ես մի խմբի մեջ, բարի եղիր քո կեցվածքով և դրսևորումներով դա ցույց տալ, այլ ոչ միայն փաստաթղթով: Այս առումով Նիկոլ Փաշինյանի վերջին այս քայլերը դրական եմ համարում»:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *