Պարզաբանումներ եմ պահանջելու. Նիկոլ Փաշինյանը որ երկրի նախագաներից և ինչի համար է պարզաբանում պահանջում

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյան. որ երկրի նախագաներից և ինչի համար է պարզաբանում պահանջում Փաշինյանը՝ դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում.

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այս հարցի առնչությամբ ասել է․ «Դա մոտավորապես նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ ես որևէ օտարերկրյա դեսպանի, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրից, հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին։

Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու նաև Ղազախստանի նախագահից ընդհանուր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն անելու համար, մասնավորապես, որ Նազարբաևը ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարել էր, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։

 

 

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորությւոն ունի մյուսների նկատմամբ, և ընդհանրապես կազմամկերպության անդամ երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և անդամ մյուս երկրների նկատմամբ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նաև այդ հարցն են քննարկել, և Հայաստանը շարունակում է երկխոսությունը ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի ի վերջո հասնեն փոխադարձ ըմբռնման։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *